Hovnani Logo

Աղոթքներ

Ողջո՜ւյն Քեզ, Մարիամ

      Վարդարանի խորհուրդները

Ուրախության խորհուրդներ. աղոթում ենք երկուշաբթի և շաբաթ օրերին:

Տրտմության խորհուրդներ. աղոթում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Լույսի խորհուրդներ. աղոթում ենք հինգշաբթի օրը:

Փառավորության խորհուրդներ. աղոթում ենք երեքշաբթի և կիրակի օրերին:

Աղոթում ենք հետեւյալ հերթականությամբ. սկզբում՝ «Հավատամք», «Հայր մեր», երեք անգամ «Ողջոյն քեզ, Մարիամ», «Փառք Հոր…»: Այնուհետև կարդում ենք յուրաքանչյուր խորհուրդը,որից հետո  մեկ անգամ աղոթում ենք «Հայր մեր», տասն անգամ՝ «Ողջոյն քեզ, Մարիամ» աղոթքները։

Հինգ խորհուրդներից հետո կատարվում է «Ողջ լեր, Թագուհի» աղոթքը և ապա ՝ Լիթանիան։

                                                                Հաւատքի Դաւանություն

Հաւատամք ի մի Աստուած ի Հայրն ամենակալ. յարիչն երկնի եւ երկրի՝ երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին յԱստուծոյ, ծնեալն Աստուծոյ Հօրէ միածին, այսինքն՝ յէութենէ հօր։ Աստուած յԱսուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ ծնունդ՝ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի՝ երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագըս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան՝ իջեալ ի յերկնից, մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն՝ Հոգւովըն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտս եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր՝ ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։ Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն։ Որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալն եւ բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք եւ ի մի միայն, ընդհանրական եւ յառաքելական եկեղեցի։ Ի մի մկրտութիւն՝ յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւնն մեղաց, ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանսն յաւիտենից, հոգւոց եւ մարմնոց, յարքայությունն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս։

                                                                  Տերունական Աղոթք

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո, որպես յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր, եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց, եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն եւ փառք , յաւիտեանս. Ամէն։

                                                              Հրեշտակային Ողջույնը

Ողջո՛յն քեզ, Մարիամ, լի շնորհօք, Տէր ընդ քեզ, օրհնեալ ես դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի Քոյ, Յիսուս։ Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ. Ամէն։

                                                                        Փառք Հօր

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից Ամեն։

   Ուրախության խորհուրդները

Ուրախության առաջին խորհուրդը                                                                                                                                            Հրեշտակի ավետումը Մարիամին                    

Մտնելով Մարիամի տունը՝ Գաբրիել հրեշտակապետն ասաց նրան. «Ողջունում եմ քեզ, Մարիա՛մ, լի շնորհքներով, Տերը քեզ հետ է»։ Այս խոսքերի վրա Մարիամը վրդովում է և խորհում, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը։ Հրեշտակն ասում է. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծո առջև շնորհք գտար. ահա պիտի հղիանաս և մի որդի ծնես և նրա անունը Հիսուս պիտի դնես»։ Մարիամն ասաց.«Ահավասիկ, Տիրոջ աղախինն եմ, թող քո ասածի պես լինի ինձ»։(Ղկ. 1, 26-38)                                                                               

«Հայր մեր», 10  «Ողջույն» և «Փառք Հոր»։        

Աղոթք    

Ո՛վ Մարիամ, որ լի ես շնորհքներով, օգնի՛ր մեզ ճանաչելու Աստծո լույսը, մեր կյանքի տարբեր իրավիճակներում, որպեսզի կարողանանք «Այո՛» ասել առատաձեռն Նրա կամքին։ Այսօ՛ր և մի՛շտ։ Ամեն։

   Ուրախության երկրորդ խորհուրդը                                                                                                                                          Մարիամի այցելությունը Եղիսաբեթին։

Մարիամը ճամփա ելնելով՝ շտապ գնաց լեռնակողմը՝ Հուդայի մեկ քաղաքը։ Մտնելով Զաքարիայի տունը՝ ողջունեց Եղիսաբեթին։ Եղիսաբեթը հենց որ լսեց Մարիամի ողջույնը, մանուկը խաղաց իր որովայնում։ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և Բարձրաձայն գոչեց.«Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը»։

«Հայր մեր», 10  «Ողջույն» և «Փառք Հոր» ։       

Աղոթք   

Սիոնի դուստր, խթանի՛ր մեզ՝ պատրաստակամ և տրամադրելի դառնալու Աստծուն և մարդկությանը, որոնց հանդիպելու համար Դու նվիրվում ես։ Այսօ՛ր և մի՛շտ։ Ամեն։

Ուրախության երրորդ խորհուրդը                                                                                                                                                Հիսուսի Ծնունդը

Այն օրերին Օգոստոս Կեսարի կողմից մի հրովարտակ է արձակվում՝ ամբողջ աշխարհը մարդահամար անել։ Հովսեփը, լինելով Դավթի տանից ու սերնդից, ճամփա է ընկնում Գալիլեայի Նազարեթ քաղաքից դեպի Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ կոչվում է Բեթլեհեմ, արձանագրվելու համար Մարիամի հետ, ով իր նշանածն էր։ Երբ այնտեղ հասան, Մարիամի ծննդաբերելու ժամանակը եկավ և իր անդրանիկ որդին ծնեց, խանձարուրներով փաթաթեց ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում իրենց համար տեղ չկար(Ղկ.2, 1-7)։

«Հայր մեր», 10  «Ողջույն» և «Փառք Հոր»։        

Աղոթք

Սրբուհի Մայր Աստծո, սովորեցրո՛ւ մեզ քրիստոնյա լինելու արժեքը, որ խնդրում է ,մեզանից ճանաչելու Հիսուսին մեր եղբայրների և քույրերի մեջ, որպեսզի մեր ամբողջ կյանքը լցվի ու պարուրվի Աստծով, ով մեզ այցելեց ու դարձավ Էմմանուել։ Այսօ՛ր և մի՛շտ։ Ամեն։

Ուրախության չորրորդ խորհուրդը                                                                                                                                              Հիսուսի ընծայումը

Երբ Մովսեսի օրենքի համաձայն լրացան սրբության օրերը, Երուսաղեմ տարան մանուկին՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես Տիրոջ օրենքում է գրված՝ «Ամեն արու անդրանիկ Տիրոջը պիտի նվիրեն և զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա պիտի բերեն, Տիրոջ Օրենքի համաձայն» (Ղկ.2, 22-24)։

«Հայր մեր», 10  «Ողջույն» և «Փառք Հոր»։  

Աղոթք

Ո՛վ Ս.Կույս, զորացրո՛ւ մեր կամքը, որպեսզի երբեք չփախչենք Աստծո ճանապարհներից, այլ խոնարհությամբ ընդունենք Նրա կամքը, որպեսզի մեր կյանքը դառնա Նրա ներկայության մի նշան մարդու աչքում, ով փնտրում է ինքն իրեն։ Այսօ՛ր և մի՛շտ։ Ամեն։

Ուրախության  հինգերորդ խորհուրդը                                                                                                                                      Հիսուսը Երուսաղեմի Տաճարի մեջ

Երբ Հիսուսը տասներկու տարեկան դարձավ, տոնի սովորության համաձայն, Երուսաղեմ գնացին։ Երբ տոնական օրերը կատարելուց հետո հետ դարձան, Հիսուսը Երուսաղեմում մնաց. Հովսեփն ու նրա մայրը չիամացան։ Երեք օր հետո նրան Տաճարում գտան, որ ուսուցիչների մեջտեղում նստած՝ լսում էր ու հարցեր էր տալիս նրանց։ Եվ բոլոր նրանք, ովքեր լսում էին նրան, զարմանում էին նրա իմաստության և տված պատասխանների վրա (Ղկ. 2, 42-43 և  46-47)։

«Հայր մեր», 10  «Ողջույն» և «Փառք Հոր» ։ 

Աղոթք

Ո՛վ Նազարեթի դեռատի Օրիորդ, այնպես արա՛, որ երբե՛ք չամաչենք մեր հավատքից և մեր կյանքով ամենուրեք ճշմարիտ վկաներ դառնանք Ավետարանի վսեմությանը։ Այսօ՛ր և մի՛շտ։ Ամեն։

                                                                           Ողջ Լեր, Թագուհի

Ողջ լե՛ր Թագուհի, Մայր ողորմութեան, կեանք, քաղցրութիւն եւ յոյս մեր, ո՛ղջ լեր։ Առ քեզգոչեմք աքսորեալ որդիքս Եւայի, առ քեզ հառաչեմք հեծելով եւ ողբալով յայսմ արտասուաց վայրի։ Արդ ,ո՛վ գթած, ո՛վ բարեգութ, ո՛վ քաղցր Կոյս Մարիամ։ Աղաչեա՛ վասն մեր, Սուրբ Աստուածածին. Զի արժանի լիցուք խոստմանցն Քրիստոսի։

                                                                                 Լիթանիա

Տեր ողորմեա՛ց, Քրիստոս ողորմեա՛ց. Հիսուս, լո՛ւր մեզ. Քրիստոս անսա՛ մեզ. Հայր երկնաւոր Աստուած, ողորմեա՛ մեզ. Որդիդ Փրկիչ աշխարհի Աստուած, ողորմեա՛ մեզ։ Հոգիդ Սուրբ Աստուած, ողորմեա՛ մեզ. Սուրբ Երրորդութիւն մի Աստուած, ողորմեա՛ մեզ։ Սրբուհի Մարիամ, Սուրբ Աստուածածին. Սուրբ Կույս Կուսանաց. աղաչեա՛ վասն մեր. Մայր Քրիստոսի, Մայր Աստուածային շնորհաց. Մայր մաքուր, աղաչեա՛ վասն մեր. Մայր սուրբ, Մայր անարատ, Մայր անբիծ, աղաչեա՛ վասն մեր. Մայր սիրելի Մայր սքանչելի, Մայր Բարի Խորհրդո, աղաչեա՛ վասն մեր. Մայր Արարչին, Մայր Փրկչին, Կույս իմաստուն, աղաչեա՛ վասն մեր. Կույս հարգո, Կույս քարոզելի, Կույս հզոր, աղաչեա՛ վասն մեր. Կույս գթած, Կույս հավատարիմ, Հայելի արդարութեան, աղաչեա՛ վասն մեր. Աթոռ իմաստութեան, Պատճառ մերո խնդութեան, Անոթ հոգեւորական, աղաչեա՛ վասն մեր. Անոթ պատուելի, Անոթ ընտիր աստուածապաշտութեան, Վարդ խորհրդական, աղաչեա՛ վասն մեր. Աշտարակ Դավթեան, Աշտարակ փղոսկրեա, Տուն ոսկեղեն, աղաչեա՛ վասն մեր. Տապանակ Ուխտի, Դուռն երկնից, Աստղ առավոտեան, աղաչեա՛ վասն մեր. Առողջութիւն հիվանդաց, Ապաստան մեղավորաց, Մխիթար վշտացելոց, աղաչեա՛ վասն մեր. Օգնական քրիստոնեից, Թագուհի Հրեշտակաց, Թագուհի Նահապետաց, աղաչեա՛ վասն մեր. Թագուհի Մարգարեից, Թագուհի Առաքելոց, Թագուհի Մարտիրոսաց, աղաչեա՛ վասն մեր. Թագուհի Խոստովանողաց, Թագուհի Կուսանաց, Թագուհի ամենայն Սրբոց, աղաչեա՛ վասն մեր. Թագուհի Անարատ Յղացյալ, Թագուհի Փոխեալ հերկինս, Թագուհի խաղաղութեան, աղաչեա՛ վասն մեր. Գա՛ռն Աստծո, որ բառնաս զմեղս աշխարհի, խնայեա՛ իմ մեզ, Տէ՛ր։ Գա՛ռն Աստծո, որ բառնաս զմեղս աշխարհի, անսա՛ մեզ, Տէ՛ր։ Գա՛ռն Աստծո, որ բառնաս զմեղս աշխարհի, ողորմեաց մեզ։ Հիսո՛ւս, լո՛ւր մեզ։ Քրիստո՛ս, անսա՛ մեզ։                                                                             

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: