Աղոթքներ
Վարդարան
Երանելի Իգնատիոս Մալոյան
Աղոթքներ
Ի՞նչ է իննօրյան…
Իննօրյան երեք աստվածաբանական առաքինությունների՝ Հավատքի, Հույսի և Սիրո աղոթք է։
- Դու պիտի հավատաս ու պիտի համոզվես, որ կարողանաս կատարել իննօրյան։
- Դու պիտի հուսաս և պիտի վստահես, որ կարողանաս պտուղ քաղել իննօրյայից։
- Դու պիտի սիրես և պիտի ուզես, որ կարողանաս հարատևել իննօրյայից։
Իննօրյայի պատմական ծագումն աստվածաշնչյան է, այն առաջացել է «Պենտեկոստեի Իննօրյայի» նախատիպից։ Ս.Ղուկասը նկարագրում է, թե ինչպես Հիսուսի համբարձումից հետո քրիստոսականները «բոլորը միասին հարատև աղոթում էին… Հիսուսի Մոր՝ Մարիամի…»(Գ. Առ. 1, 14): Առաքյալները, աշակերտները և իրենց հետևորդները Տիրամոր հետ աղոթքով ու ջերմեռանդությամբ ինն օր պատրաստվեցին՝ ընդունելու խոստացված Ս. Հոգին։
Իննօրյայի գաղափարը ծիսականորեն էլ կիրառելի է, ինչպես, օրինակ, ինը «օր փոխմանը», որը կապված է Աստվածածնի Վերափոխման Տաղավարի տոնի հետ։ Հետևաբար, իննօրյան իրար հաջորդող ինն օրերից բաղկացած ժամանակաշրջան էր, որի ընթացքում անըդհատ կատարվում են որոշված աղոթքներ։ Պատմական է, որ իննօրյան տոնի, դեպքի, իրադարձության կամ հոբելյանի նախապատրաստությունն է։ 17-րդ դարից սկսած՝ իննօրյան ժողովրդականացավ իբրև ջերմեռանդություն կամ բարեպաշտություն, որն անհատը կամ հասարակությունն էր կատարում, երբ նեղության մեջ էր՝ դրանից ազատվելու կամ հատուկ նպատակի կատարման համար։
Ինչո՞ւ կատարել իննօրյան…
Իննօրյան կամավոր և սիրահոժար ջերմեռանդություն է, որ կատարվում է հատուկ նպատակադրությամբ՝ այս խնդրանքը կատարվելու կամ այն շնորհքը ստանալու։ Հասկանալի է, որ պարտադրված չի կատարվում իննօրյան, այն կատարվում է, երբ անձը զգում է իննօրյա ջերմեռանդությամբ իր ցանկացածը խնդրելու և ընդունելու կարիքը կամ անհրաժեշտությունը…
Ինչպե՞ս կատարել իննօրյան…
Անհրաժեշտ է պահել ինն օրերի և որոշված աղոթքների հաջորդականությունը։ Այսինքն՝ սկսելուց հետո այլևս չդադարեցնել ջերմեռանդությունը։ Այլ կերպ ասած՝ չընդհատել ինն օրերը, այլ շարունակաբար կատարել յուրաքանչյուր օրվան հատուկ աղոթքները։ Այս հարցին տրված պատասխանի արտաքին կողմի հետ նույնքան կարևոր է երկրորդ պայմանը, որը պատասխանի ներքին կողմն է։ Ուզում եմ ասել, որ անհրաժեշտ է աղոթել սրտով ու մտքով, այսինքն՝ ներքին և արտաքին ամփոփումով՝ ջերմեռանդությամբ, որը թե՛ գիտակցության արտացոլումն է, և թե՛ լսվելու անկնկալությունը։
Առաջին օր
Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն։
Աղաչանքս
Երանելի՛ Իգնատիոս, 2001 թվականի հոկտեմբերի 7-ին «Երանելի» կոչվեցիր և դարձար Ազգիդ, Եկեղեցուդ և Միաբանությանդ պատիվը։ Այո՛, Զմմառի քո Արծիվյան Միաբանությունը շատ հպարտ էր, քանի որ կարողացավ քեզ տալ այնպիսի դաստիարակություն, որի շնորհիվ էլ ունեցավ քեզ՝ իր առաջին Երանելուն։ Այո՛, Եկեղեցիդ, որի սրբերի, սրբակենցաղների, նահատակների և մեծերի Եկեղեցին է, անչափ ուրախացավ քո երանացմամբ, որի համար, տարիներով աշխատեց, ու դա հաջողվեց նրան։ Այո՛, հայ Ազգդ 2001 թվականին տոնեց Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը. Այսինքն՝ հայ ժողովուրդը քրիստոնեական և տոհմային սրբություններին հավատարիմ ժողովուրդ էր, որի համար է՛լ ավելի ճանաչվեց ու գովերգվեց։ Այս ուրախալի իրադարձություններից քաջալերված՝ դիմում եմ քեզ, ո ՛վ Երանելի Մալոյան, և մեծ հույսով խնդրում եմ քեզանից այս իննօրյա դիտավորությանս գործադրումը (այստեղ հիշի՛ր քո խնդրանքը)։ Համոզված եմ, որ կկատարես խնդրանքս, որ քեզ եմ ներկայացնում այս ջերմեռանդությամբ։Աստվածածին Մարիամի ամենահզոր միջնորդությամբ մեր Աստվածային Վարդապետին բարեխոսի՛ր ինձ համար։ Լիահույս վստահությամբ հավատում եմ, որ քո բարեխոսությունը պիտի լսվի։ Ամեն։
Աղոթքս
Երանելի՛ Մալոյան, քո նահատակությունը դարձավ տառապալից կյանքիդ անթառամ պսակը, որ քո հանդեպ, աստվածային Սիրո մեծագույն փաստը եղավ։ Բայց նաև մարտիրոսությունդ դարձավ սիրուդ ու հավատարմությանդ գերազանց ապացույց՝ մեր Տիրոջ և իր Սիրո նկատմամբ։ Դու կրեցիր ամեն տեսակ չարչաարանք ու տաժանելի մահ, բայց չուրացար Քրիստոսին՝ քո կյանքի մեծագույն իմաստին։ Նախ ՝ սրտանց աղաչում եմ, որ լսես իմ հավատաբորբ աղոթքը և կատարես այս իննօրյայիս խնդրանքը, որին սպասում եմ դրական ակնկալությամբ։
Տերունական աղոթք (Հայր մեր) Հրեշտակային աղոթք Փառատրական աղոթք